Թուրքիայում ավտոբուս է շրջվել. կա 2 զոհ
13:40, 3 Մայիս 2024
ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայում ավտոբուսը շրջվել-ընկել է ձորը, ինչի հետևանքով երկու մարդ զոհվել է, ավելի քան 35-ը՝ վիրավորվել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդել է T24 պարբերականը։
«Անկարա-Նիղդե ավտոճանապարհին վարորդի մեղքով կառավարումը կորցրած մարդատար ավտոբուսը շրջվել է ձորը. վթարի հետևանքով 2 մարդ զոհվել է, 36-ը մարմնական վնասվածքներ են ստացել, որոնցից վեցը ծանր վիճակում են», - գրում է հրատարակությունը։
Վթարի վայր են ուղարկվել մեծ թվով ոստիկաններ, բժշկական և հրշեջ բրիգադներ։
Տուժած ուղևորներից մեկն ասել է, որ ավտոբուսի վարորդը քնել էր ղեկին։
Սկսվել է հետաքննություն՝ վթարի հետևանքով զոհված երկու անձանց ինքնությունը պարզելու համար։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում